2 տարի առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Աննա Հարությունյանն աշխատանքային դադար է վերցրել և ուսում ստանալու նպատակով մեկնել Մոսկվա՝ իր երազանքի հետևից։ Այս տարի Աննան ավարտեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժինը:

Նոր մասնագիտություն ձեռք բերելու և կատարելագործվելու 2 տարին Աննայի համար շատ կարևոր էին: Այս ընթացքում նա նկարահանեց իր ռեժիսորական դեբյուտը՝ «Անիկո» ֆիլմը: Ֆինանսական քիչ միջոցներով, բայց նվիրումով աշխատած թիմի ֆիլմն օրերս ստացավ իր առաջին մրցանակը՝ Կազանի միջազգային «Զիլանտ» կինոփառատոնում ճանաչվելով «Լավագույն մանկական ֆիլմ»:

Աննան Tert.am Life-ին պատմել է գրանցած հաջողության, ուսման տարիների և Միքայել Պողոսյանի խորհուրդների մասին:

Երիտասարդ ռեժիսորը ոգևորությամբ պատմեց, որ Կազանի միջազգային «Զիլանտ» կինոփառատոնն առաջինն է, ուր ուղարկել էին ֆիլմը, և «Անիկոն» վերդարձավ հաղթանակած:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում