Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Women’s club նախագծի նոր անդամը «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանն է: Մեր տեղեկությունը հաստատեց «Վիտամին» փրոդաքշընի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:

Հարցին՝ Արենան ընդգրկվել է նախագծի հիմնակա՞ն կազմում, թե՞ սա փորձնական փուլ է, Վլադիմիրը պատասխանեց․ «Մենք մտածում ենք, որ Արենան ներառվել է հիմնական կազմում, սակայն ամեն ինչ ժամանակն է ցույց տալիս: Ամեն դեպքում մեր մտադրությունն իրեն հիմնական կազմում ընդգրկելն է»:

Արենան Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի 2018» մրցույթի հաղթողն է, որը Հայաստանի ներկայացուցիչն էր «Միսս Աշխարհ 2018»-ին:

Վլադիմիրը նշեց, որ Արենային ընտրել են՝ հաշվի առնելով մի քանի գործոն, սակայն առաջնայինը նրան նոր ռակուրսից ցույց տալն էր: «Ամենակարևոր գործոնն այն էր, որ մենք միշտ փորձում ենք նորություն ունենալ, լսարանին ներկայացնել մարդու, որին մարդիկ չեն տեսել հումորաին դաշտում, չեն պատկերացնում այդ ոլորտում»,- ասաց նա ու հավելեց, որ Արենայի մասնակցությամբ առաջին եթերն արդեն նկարահանել են, այն կցուցադրվի հունիսի 22-ին: