Project LA անունը հայկական երաժշտության մեջ առաջին անգամ հնչեց 4 տարի առաջ, երբ Գոռ Սուջյանը ներկայացավ նոր նախագծի շրջանակում, սակայն ոչ ոք չգիտեր՝ ինչ նախագիծ է դա: Ավելի ուշ բոլորն իմացան, որ LA հապավումը կապ չունի ԱՄՆ-ի հետ, պարզապես երգեր հեղինակի՝ Լևոն Արևշատյանի անվան տառերն է միավորում: Հեղինակի մասին մանրամասներ այս տարիների ընթացքում չհայտնվեցին մամուլում, նա սիրում է ստեղծագործել, բայց չի սիրում խոսել այդ մասին կամ բարձրանալ բեմ: Համերգների ժամանակ էլ մարդիկ վայելում են նրա երաժշտությունը, սակայն չեն տեսնում նրան:

Հունիսի 15-ին խմբի նոր համերգն էր՝ համալրված հին ու նոր երգերով: Երեկոն վարում էին Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը: Tert.am Life-ը ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կայացած համերգին ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Նախագծի մեկնարկից 4 տարի անց համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին դեռ 2 շաբաթ առաջ: Project LA-ի ստեղծագործական թիմի համար սա լավագույն գնահատականն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում