Երգչուհի Քրիստինե Պեպելյանը որդու՝ Արեգի հետ ուրախ տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և մակագրել․ «Քեզ հետ կյանքս արևով լցվեց իմ արև…Իմ Արեգ»:

Երգչուհին նաև նշել է, որ որդին դարձել է 6 ամսական: Քրիստինեն շարունակում է հանրությանը ցույց չտալ երեխայի դեմքը, սակայն երեխայի մասնակցությամբ  հրապարակումներ հաճախ է անում՝ հետևորդներին ցույց տալով, թե որքան երջանիկ է ինքը փոքրիկի ծննդից հետո: