Բժիշկներն ու դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել ոչ թե մեկ բաժակ սուրճով, այլ քաղցած վիճակում գոլ ջուր խմելով։

Նախ դա, դրական ազդեցություն ունի աղեհամակարգի վրա։ Այն աղիները «նախապատրաստում է» սնունդ ընդունելուն։ Բացի այդ, մաքրում է թույներից։

Image result for пить теплая вода

Եթե փորկապությամբ եք տառապում, այս հարցում ևս գոլ ջուրը օգնության կհասնի։ Այն  քայքայում է աղիների պատերին կուտակված ճարպերը։

Ապացուցված է, որ օրական 200-400 մլ գոլ ջրի օգտագործումը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն էլ հանգեցնում է շուրջ 30 տոկոսով նյութափոխանակության արագացմանը։ Արդյունքում օրգանիզմն ավելի շատ կալորեա է այրում։

Image result for пить теплая вода

Գոլ ջուրը թուլացնում է մկանները, բթացնում սպազմատիկ և դաշտանային բնույթի ցավերը, օգնում ազատվել միգրենից։

Գոլ ջուրը մաշկին ավելի գեղեցիկ և թարմ տեսք է հաղորդում։

Օրական մեկ բաժակ գոլ ջուրը օգտակար է միզարտադրության համար։