Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը և «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Tert.am Life-ը թեմայի մասին խոսել է Գոհարի հետ։

Ընտանիքի համալրման վերաբերյալ լուրերը մեկնաբանել հաղորդավարուհին չցանկացավք: «Չեմ սիրում խոսել այդ մասին, դրա համար հիմա էլ չեմ խոսի»,- ասաց նա՝ ՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով մեր տեղեկությունները:

Գոհարն ու Նարեկն ամուսցանել են 2016 թվականին: Զույգի առաջնեկը՝ Վանը, ծնվել է 2017 թվականի հոկտեմբերի 10-ին։ Փոքրիկը մեկուկես տարեկան է, սակայն զույգը մինչ օրս չի հրապարակել նրա լուսանկարը: Հղիության ամբողջ ընթացքում էլ Գոհարը չէր խոսում այդ մասին՝ թեման համարելով նեղ անձնական։