Դերասան Բեն Ավետիսյանն այսօր տոնում է 28-ամյակը, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել: Tert.am Life-ի հետ զրույցում Բենն ասաց, որ ամեն տարի էլ ընկերները կեսգիշերին գալիս են իրենց տուն՝ օրը նշելու, սակայն այս տարի նրանց քանակն անհամեմատ շատ էր: Մեկը մյուսից անկախ տարբեր խմբերով ընկերներն անընդմեջ գալիս էին:

«Օրս շատ բուռն է սկսվել: Լիքը մարդ էր եկել մեր տուն: Ամեն տարի էլ գալիս են, բայց այս տարի շատ-շատ էին: Մի խումբ չէր, տարբեր մարդիկ էին, մոտ 8 ութ տորթ ունեի։ Կային մարդիկ, որոնց չէի սպասում, օրինակ, ուսանողներիս, շատ ուրախացա, որ իրենք էլ էին եկել: Մինչև ժամը 5-ը ծնունդս ենք նշել, մեր բակում, երևի, ոչ ոք չի կարողացել քնել»,- ոգևորությամբ պատմեց դերասանը:

Բենի կեսգիշերայինն հյուրերի թվում են եղել «Էլենի օրագրից» Տիգրան Ալթունյանը, երգիչ Սարգիս Ավետիսյանը, երգչուհի Մաշ Իսրալեյանը, դերասանուհի Զիպին: «Էլենի օրագրից» իր խաղընկերուհին՝ Անուշիկի դերակատար Իրինան, որի հետ Բենի կազմած զույգը շատ է քննարկվում, լսարանի կողմից, դերասանին դեռ սթորիով է շնորհավորել: Բենը վստահ է՝ նրանից զանգ էլ կստանա: