Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին ծաղկային պրիտով տոպ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարարումը. ընդգծված են աչքերը։ Անահիտ Սիմոնյանը նաեւ նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ թեւնոցներ։ «Իրականանում են լավատեսների երազանքները, վատատեսների՝ մղձավանջները։ Մտածեք լավի մասին…»,- հրապարակմանը կից գրել է նա։