Երգչուհի Սիրուշոն կիսվել է Արցախում արված լուսանկարներով՝ նշելով, որ վերջին օրերի այցելությունն ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա: 

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»,- Instagram-ում գրել է երգչուհին