Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Կադրում երիտասարդ դերասանուհին գտնվում է լողավազանում, նա կրում է սեւ լողազգեստ եւ նույն երանգի վերնազգեստ։ Անատին հրապուրիչ կադրին կից մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Անատի Սաքանյանը ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի տոպ, իսկ գրավիչ կերպարը համալրում էին բարձրակրունկները։