Որոշ սննդաբաններ այն կարծիքին են, որ նիհարելու համար պարտադիր չէ խիստ դիետաների հետևել: Բավական է ընդամենը կարգավորել սննդակարգը՝ ավելի հաճախ օգտագործելով միս, ձուկ,  հավկիթ ու ծովամթերք:

Նրանք առաջարկում են նախաճաշի իդեալական տարբերակ՝ ավոկադոյով աղցան, որը նախատեսված է նիհարել ցանկացողների համար:

Հարկավոր է 5-6 հավկիթ խաշել, վերցնել 3-4 վարունգ, կես ավոկադո և գետնընկույզ: Եփած հավկիթները, վարունգն ու ավոկադոն  պետք է մանր կտրատել, վրան լցնել գետնընկույզը և մի փոքր չռաֆինացված բուսական յուղ, մի փոքր էլ աղ ու լավ խառնել: Աղցանը պատրաստ է: