Ձեզ ենք առաջարկում պարզ քայլեր, որոնք կբերեն ստամոքսի ծավալի բնական փոքրացմանը:
Դա ձեզ կօգնի կուշտ զգալու սննդի անհամեմատ քիչ քանակությամբ:

Առաջին քայլ

Շատերն անհաջողության են մատնվում, երբ որոշում են նիհարել, որովհետև նրանց չեն բավարարում կամքի ուժն ու համառությունը:

Ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն արդյունքները այն մեթոդներն են, որոնք պահանջում են ավելի երկար ժամանակ դրան հասնելու համար:

Այսինքն` նիհարել դանդաղ և անշեղորեն, քանի որ արդյունքը կլինի ավելի տևական և կայուն:

Երկրորդ քայլ

Ճիշտ սննդակարգը ամենակարևոր քայլն է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել և առողջ լինել: Սակայն հիշեք, որ պետք է հսկողության տակ պահեք ախորժակը, քանի որ այն կարելի է շփոթել քաղցի հետ:

Կերակուրի վրա դժվար վերահսկողությունը ազդում է տրամադրության վրա, ուստի այս վիճակը վերահսկելու համար չպետք է քաղցած մնալ:

Իսկ ինչպե՞ս է հնարավոր քաղցած չմնալ և միաժամանակ նիհարել:

1. Ավելացրեք թելիկների օգտագործումը

Ախորժակը փակելու և նիհարելու եղանակներից մեկը բնական թելիկների օգտագործումն ավելացնելն է:

Դրանց միջոցով կարգավորվում է աղիների ֆունկցիան և ավելանում թույների դուրսբերումը: Բացի այդ, երբ դրանք հասնում են ստամոքս, նրանք շատ տեղ են զբաղեցնում և տալիս հագեցածության զգացողություն:

Ուստի եթե ցանկանում եք նիհարել, ավելացրեք թելիկների օգտագործումը:

Ահա շատ լավ բաղադրատոմս. Մանրացրեք բլենդերում 1 ճաշի գդալ վարսակի փաթիլները և 1 ճաշի գդալ կտավատի սերմը: Լավ մանրացնելուց հետո ավելացրեք 1 բաժակ ջուր:

Օգտագործեք օրական երկու անգամ` ճաշից և ընթրիքից 15 րոպե առաջ:

2. Ուշադրություն դարձրեք նախաճաշին

Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նախաճաշին, որպեսզի մինչև ճաշ քաղցած չլինեք: Շատ էներգիա տվող նախաճաշը մինչև օրվա վերջը ախորժակը նվազեցնելու լավ եղանակ է: Այն պետք է ապահովի թելիկները, ածխաջրերը, սպիտակուցները և վիտամինները: Օգտագործեք մրգեր, սերմեր (կտավատի, քնջութի), սպիտակուցներ, այնպիսիք, ինչպիսին է անյուղ պանիր, բնական ու յուղազերծ յոգուրտ, կեֆիր, հավկիթ, ածխաջրեր, ինչպիսիք են հնդկաձավարը և վարսակը:

3. Խրթխրթան նախուտեստներ

Սնունդ ընդունելու արանքում օգտագործեք մթերքներ, որոնք պահանջում են ծամելու երկարատև ժամանակ, ինչպիսիք են` խնձորը, տանձը, չրերը, ընկուզեղենը և սերմերը:

Սա հիանալի միջոց է ստամոքսը խաբելու և այդպես քաղցը նվազեցնելու համար:

4. Ջուր խմել

Շատ կարևոր է ամեն օր օգտագործել մեծ քանակությամբ ջուր: Բացի թույների դուրսբերմանն օգնելուց, այն օգնում է հսկողության տակ պահելու ախորժակը: Սակայն խմել ուտելուց առնվազն 15 րոպե առաջ և ուտելուց 1 ժամ հետո:

5. Խուսափեք աղի ճարպերից և քաղցր ճարպերից

Եվ վերջում` խուսափեք այնպիսի զուգակցումներից, որոնք «ցնցում» են ուղեղի հաճույքի կենտրոնները:

Ամենավտանգավորը ճարպն է աղի զուգակցությամբ և շաքարը` ճարպի զուգակցությամբ: Այն տարածված է սննդի արդյունաբերության մեջ, ուստի ամեն գնով խուսափեք դրանցից:

Օգտագործեք առողջ սնունդ` բջջանյութի և բնական մթերքների մեծ պարունակությամբ: