ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրաչյա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում փեսայի՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել:

Նշենք, որ լուսանկարն արվել է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, քաղաքական գործիչներ, համախոհներ։