Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Գյումրիում արված կադրերը դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ դեղին պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակն ու գլխարկը։ «Նայեմ գը էս բալկոնին, ու կվառՎեմ, կմարեմ, կվառվեմ, կմարեմ… Էս անասելի, էպիկ, մեծ-մեծ պատշգամբն ու փոքր-փոքր ես… Հ.Գ. Ձեռքներդ ազնվորեն դրեք ձեր խղճին, ու թող + դնեն միայն նրանք, ովքեր դիտել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմը…»,- մեկնաբանություններում գրել է նա։