Նարնջի կեղևի նման, բանանի կեղևը նույնպես խիստ օգտակար է: Նրա մեջ պարունակվող հակաօքսիդանտները, հանքային նյութերը և վիտամինները ակտիվորեն պայքարում են տարբեր հիվանդությունների դեմ:

Բանանի կեղևը խոհանոցում

Ջուրը կդառնա ավելի մաքուր բանանի կեղև օգտագործելիս: Այս բնական միջոցը խիստ հարմար է ջուրը մաքրելու համար, քանի որ կլանում է արճիճը և պղինձը` կատարելով արդյունավետ մաքրում:

Բանանի կեղևը մաշկի համար

Գրգռված մաշկը հանգստացնելու, քորը նվազեցնելու համար բավական է ախտահարված հատվածին բանանի կեղևով ապլիկացիաներ անել: Կապտուկները նույնպես հիանալի ապաքինվում են այս գործողության շնորհիվ:

Բանանի կեղևը միջոց է նաև գորտնուկների դեմ: Ամեն օր գիշերը քնելուց առաջ բանանի կեղևի մի մաս դրեք գորտնուկի վրա, փաթաթելով սպեղանիով, և արդեն մեկ շաբաթից հիվանդությունն անհետ կանցնի:

Կապտուկները և քերծվածքները իսկույն լավանում են բանանի կեղևի հանգստացնող նյութերի ազդեցությամբ:

Եթե ձեր մատը փուշ  է մտել, բանանի կեղևը կօգնի հաղթահարելու այս խնդիրը, այն կխթանի օտար մարմնի ելքը մաշկից և կախտահանի վերքը:

Խնդրահարույց մաշկի դեպքում բանանի կեղևի օգտագործումը հիանալի գաղափար է: Մաշկին գիշերը քսելով բանանի կեղևը` դուք իսկույն կզգաք բորբոքման նվազումը, իսկ դեմքը փթթուն տեսք կընդունի:

Բանանն օժտված է մաշկի չորությունը նվազեցնելու և քորը վերացնելու հիանալի հատկությամբ, ուստի դրանք աշխատում են նույնիսկ այնպիսի խնդրի դեպքում, ինչպիսին պսորիազն է: Այրվածքների ժամանակ նույնպես շատ օգտակար է ախտահարված մասին բանանի կեղև դնել:

Ճակատին շարունակ բանանի կեղև դնելով` դուք կհարթեք կնճիռները և կնվազեցնեք դեմքի վրայի ծակոտիները: Սա տարօրինակ է թվում, սակայն կեղևով նման վիրակապը լավ հաղթահարում է նաև գլխացավը` մաշկի միջոցով հագեցնելով ձեզ սննդարար նյութերով:

Ատամներն ամեն օր ճերմակեցնելով բանանի կեղևով` դուք իսկույն կզգաք արդյունքը: Սա էմալի համար ներգործուն և անվտանգ միջոց է:

Բանանի կեղևն անփոխարինելի է նաև խոհանոցում:

Այն կարող է փոխարինել կահույքի պոլիրոլին` մաքրելով կեղտը և տարբեր մակերևույթներին փայլ հաղորդելով: Սիրած տնային բույսերը պարարտացնելու համար որպես կոմպոստ օգտագործեք բանանի կեղևը. սիզամարգերը կաճեն ավելի արագ և կշողան առողջությամբ: