Այս մասին գիտեն բոլոր գիտնականները, իսկ սննդաբանները` լռում են:

Օձը փոխակերպվելու սրբազան խորհրդանշանն է, որը հայտնի է վաղնջական ժամանակներից: Փոխվելու և աճելու համար նա պետք է իր կաշին թողնի: Բավական տհաճ գործողություն, կարելի է նույնիսկ ասել` ցավոտ: Սողունը լավ տանջվում է, նրա ամբողջ մարմինը քոր է գալիս, նա քսվում է տարբեր մակերևույթների և արդյունքում` իր հին մաշկից ազատվում է, դառնում ավելի ուժեղ և առողջ:

Եթե ցանկանում եք նիհարել, փոխել ձեր մարմինը, պետք է ամբողջությամբ փոխեք ձեր սովորությունները: Այնպես, ինչպես օձն է ազատվում իր հին մաշկից նորացման համար, դուք նույնպես պետք է ձերբազատվեք այն ամենից, ինչին այնքան վարժվել եք: Այլապես` արդյունք չի լինի:

Դա ձեզ կհաջողի, գլխավորը` սկսել: Որպեսզի, ի վերջ, կիլոգրամենրն սկսեն հալչել, հարկ է փոխել մոտեցումը նիհարելու նկատմամբ: Պատրաստվեք զարմանալու:

Ինչպես սկսել նիհարել

1. Մեզ երկար սովորեցրել են, որ գլխավորը կալորիաները հաշվելն է. եթե նվազեցվի ընդունվող կալորիաների քանակը, և ավելացվի նրանց ծախսը, կսկսեք նիհարել:

Մինչդեռ մարմնի քաշը նվազեցնելու համար հարկ է կարգի բերել օրվա ընթացքում ընդունվող ածխաջրերի քանակը: Պետք է ավելի շատ ուտել ճարպեր և սպիտակուցներ, ածխաջրերը` մի կողմ դնել:

Սաղմոնը, սարդինան, ծովատառեխը, ընկուզեղենը, միսը և հավկիթը` այս բոլոր մթերքները կնպաստեն օրգանիզմում օմեգա-6 և օմեգա-3 ճարպաթթուների հավասարակաշռությանը: Սա կարգավորում է ինսուլին հորմոնի արտադրությունը, որի շնորհիվ կդադարի ճարպի ակտիվ կուտակումը:

2. Ինչո՞ւ է այսքան դժվար քաղցրից հրաժարվել: Քանի որ շատ հաճախ ինսուլին հորմոնի մակարդակը կարգին չէ: Մարդը դիսկոմֆորտ է զգում արյան մեջ շաքարի կտրուկ տատանումներից` գլխապտույտ, թուլություն, մի համեղ բան շտապ ուտելու ցանկություն` արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ բարձրացնելու համար:

 

Քաղցրասերների համար ելքը մեկն է. անցնել ճիշտ սնվելուն, որի ընթացքում օրգանիզմը կստանա բազմազան միկրոտարրերի բավարար քանակություն, սա կօգնի հորմոնային ֆոնը կարգավորելուն: Շատ կարևոր է հաճախ ուտել բրոկոլի և ուրիշ կանաչ բանջարեղեն, կանաչի. դրանք պարունակում են քրոմ, որը բնական եղանակով նվազեցնում է քաղցրի նկատմամբ հակումը:

3. Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել և ճիշտ սնվել, եթե գործերը թափված են, և ոչնչի համար ուժերը չեն բավականացնում: Այստեղ պետք են համակարգ և կարգուկանոն:

Ավելի լավ է բոլոր մթերքները մեկ շաբաթ առաջ գնել` հաշվի առնելով ըստ օրերի կերակրացանկը: Շատ հարմար է միսը և խավարտը մեկ օր առաջ պատրաստել և տեղավորել ամաններում` վրան նշելով. երկուշաբթի նախաճաշ, երկուշաբթի ճաշ: Այսպես դուք ոչ մի ավելորդ պատառ չեք ուտի: Նույնը` նաև մրգերը. դրանք տեղավորեք առանձին փաթեթներում, սա կօգնի վերահսկելու, թե մեկ անգամ դուք որքան եք ուտում:

4. Սննդակարգը և նոր ապրելակերպ սկսելու համար օգտակար է օգտագործել ձեր հեռախոսը: Այնտեղ կա հիշեցման գործառույթ, որը փրկում է:

Պետք է ուտել յուրաքանչյուր 4 ժամը մեկ. այդ ժամանակ օրգանիզմը սննդանյութերի պակաս չի զգա և աստիճանաբար հետ կվարժվի ամեն ինչ պաշար հավաքելուց: Հեռախոսի հիշեցումներն այնպես կարգավորեք, որ դրանք ձեզ օգնեն ժամանակին ուտել, ժամանակին հավը հանել սառնարանից` այն ընթրիքի համար պատրաստելու, կարևոր է նաև բավարար քանակությամբ հեղուկ ընդունել. այս հարցում նույնպես կօգնեն սովորական հիշեցումները:

Իրականում շատ հաճելի է ռեժիմով ապրել, ամեն ինչ հասցնել և օրեցօր ավելի գեղեցկանալ:

Շարունակելի