Մենք գնում ենք մրգեր ու բանջարեղեն, նույնիսկ չմտածելով, որ դրանք աճեցրել են քիմիկատներով: Իսկ այսօր բավական դժվար է գտնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Սակայն նիտրատներից ու պեստիցիդներից հնարավոր է մասամբ ազատվել. դրա համար պետք է մրգերն ու բանջարեղենը ճիշտ լվանալ ու մաքրել:

Կաղամբ

Հանելով կաղամբի վերևի տերևները և կոթը` դուք կազատվեք այս բանջարեղենում պարունակվող նիտրատների մեծ մասից:

Կարտոֆիլ

Կարտոֆիլում նիտրատները հավաքվում են կճեպի տակ և միջուկում, դրա համար կարտոֆիլի ջուրը եռալուց հետո ջուրը պետք է թափել:

Դդմիկ, վարունգ, սմբուկ

Էկոլոգիապես մաքուր վարունգը պետք է լինի նուրբ խոտի գույն: Եթե դրանք մուգ կանաչ են, ուրեմն հաստատ, նիտրատներով են աճեցրել: Առաջին դդմիկն ու սմբուկը պետք է կլպել, ինչպես նաև կտրեք պտղակոթի հատվածը, որովհետև սա ամենաթունավոր տեղն է:

Հազար, մաղադանոս և այլ կանաչիներ

Այս մթերքներում նիտրատներն ավելի շատ կուտակվում են «երակներում» և տերևակոթերում: Կանաչին շատ ակտիվորեն ներծծում է նիտրատները, ուրեմն ավելի լավ է այն մեկ ժամ թրջել ջրի մեջ` նախքան ուտեստներին ավելացնելը:

Լոլիկ

Որքան լոլկի կաշին կոպիտ է, այնքան քիմիան նրա մեջ շատ է: Երբեք մի գնեք նարնջա-կարմրավուն լոլիկ: Սպիտակ միջուկը և հաստ չանչերը նիտրատների մեծ պարունակության ազդանշան են: Եթե այդպիսի լոլիկ եք գնել, 1 ժամ թրջեք սառը ջրի մեջ:

Ճակնդեղ, գազար և բողկ

Այս արմատապտուղներում նիտրատների մեծ մասը պարունակվում է ծայրերում գագաթում: Օգտագործելուց առաջ անպայման կտրեք այդ մասերը: Մի գնեք ոլորված պոչիկով ճակնդեղ, գազարից կտրեք 1 սմ պոչիկը, իսկ կանաչ մասը լրիվ կտրեք:

Խաղող

Խաղողը երկար պահելու համար այն մշակում են ֆունգիցիդներով: Այս նյութից ազատվելու համար խաղողը պետք է խնամքով լվանալ:

Ձմերուկ

Երբեք մի գնեք կիսված և թաղանթի մեջ փաթաթված ձմերուկ: Սա լավ միջավայր է մանրէների և միկրոօրգանիզմների բազմացման համար: Եթե ձմերուկն ունի հաստ, դեղնավուն «երակներ», ուրեմն այն քիմիական նյութերով են աճեցրել: Կարելի է փոքր թեստ անցկացնել. միջուկը մեկ րոպեով դրեք ջրով բաժակի մեջ. եթե ջուրը գույնը փոխի, ձմերուկն աճեցված է քիմիական նյութերով, եթե պարզապես պղտորվի` ուրեմն մաքուր է:

Տանձ ու խնձոր

Այս մրգերը գնելիս դրանք շոշոփեք: Եթե զգում եք, որ կպչուն են, ուրեմն մշակված են դիֆենիլով` երկար պահպանելու համար: Եվրամիությունում, ԱՄՆ-ում դիֆենիլն արգելված է ուժեղ քաղցկեղածին և ալերգեն հատկությունների համար: Դիֆենիլով մշակված մրգերը պետք է օգտագործելուց առաջ կեղևել:

Ամենավտանգավոր բանջարեղենն ու մրգերը ներմուծվում են Հոլանդիայից, Թուրքիայից, Իսրայելից և Եգիպտոսից: Բանն այն է, որ այնտեղ հողն աղքատ է և առանց էական քանակության պարարտանյութերի չի կարող հարուստ բերք տալ: