Համացանցում ակտիվ քննարկվում է երեկ տեղի ունեցած Ազգային գեղեցկության մրցույթը: «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսին արժանացել է 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը:

Մրցույթի ֆեյսբուքյան էջում նշված է, որ հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը գեղեցկության միջազգային հեղինակավոր մրցույթներում: «Միսս տիեզերքը» եւ «Միսս աշխարհը» կարծես թե այդ մրցույթների թվում չեն լինի: Ահա թե ինչ է գրել Ազգային գեղեցկության մրցույթի հետ առնչություն չունեցող «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը:

«Սիրելի ընկերներ, բազմաթիվ նամակներ եւ հեռախոսազանգեր եմ ստանում` երեկվա գեցեցկության մրցույթի հետ կապված: Ուզում եմ ասել, որ այդ մրցույթի հետ ես կապ չունեմ: «Միսս տիեզերք Արմենիա» եւ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթների արտոնագրերի համար արդեն վճարված է, եւ ազգային մրցույթները կկայանան հուլիսի 1-15-ը: Ինչո՞ւ: Ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, այլ «Միսս աշխարհ»-ում եւ «Միսս տիեզերք»-ում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու նպատակով: Հ.Գ. Խնդրում եմ` հանդուրժողականություն եւ զսպվածություն դրսեւորեն բոլորը»,-պարզաբանել է Գոհարը: