Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է մի քանի ծրագրի վրա, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է իր լսարանին եւ երկրպագուներին։

Իր Instagram-ում Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Կադրերում գեղեցկուհի երգչուհին առանց շպարի է, հետաքրքիր նախշերով տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ վզնոցները։