Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի պիջակի եւ սպորտային կոշիկների հետ։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե միասնական ենք, եւ եթե մեր «միասնական» էներգիան դրական է…

Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից… եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես… Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների: Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել է Հասմիկ Խոջյանը։