Ծովափնյա հանգստի նախաշեմին գրեթե յուրաքանչյուր կին իրեն բռնում է այն մտքի վրա, որ պետք է ձերբազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից: Araratnews.am-ը սիրելի ընթերցողներին է ներկայացնում մաղադանոսով ամառային ըմպելիք: Այս կանաչին նվազեցնում է այտուցները և միջբջջային հեղուկի քանակությունը: Ըմպելիքը պետք է օգտագործել քնելուց անմիջապես առաջ` 150-250 միլիլիտրից:

Բաղադրիչները

  • 1 թեյի գդալ կոճապղպղեղի փոշի
  • 1 կիտրոն
  • 50 գ մաղադանոս
  • 0,5 լ ջուր
  • 1 ճաշի գդալ քացախ
  • ½ թեյի գդալ դարչին

Պատրաստման եղանակը

Մանրացրեք մաղադանոսը և կիտրոնը, կաթսայի մեջ լցրեք բոլոր բաղադրիչները և դրեք մեղմ կրակի վրա: Եփեք 5-10 րոպե: Սառչելուց հետո դրեք սառնարան:

Ցանկալի արդյունքի հասնելու համար ըմպելիքը պետք է զուգակցել հավասարակշռված սննդի հետ: Ահա մի քանի գործուն խորհուրդներ:

  1. Ջանացեք վերահսկել սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ամենօրյա օգտագործումը: Ամբողջ աշխարհի սննդաբանները համակարծիք են, որ այս նյութերի լավագույն հարաբերակցությունն է` 1:2:3: Հետևաբար, մարդու սննդի օրաբաժինը պետք է բաղկացած լինի 50-60 տոկոս ածխաջրերից (օսլա, սախարոզ, ֆրուկտոզ, լակտոզ), 25-30 տոկոս ճարպերից և 10-15 տոկոս կենդանական ծագման սպիտակուցներից:
  2. Կալորիաներ հաշվելը վեհ գործ է: Ամեն օր ջանացեք հետևել 20-50-25 կանոնին: Սա նշանակում է, որ բոլոր օգտագործված կալորիաների 25%-ը պետք և ընդունել նախաճաշին, 50%-ը` ճաշին, իսկ 25%-ը` ընթրիքին: Նիհարել ցանկացող մարդը պետք է օրական ընդունի 1500 կալորիայից ոչ ավելի:
  3. Բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելը մեծ դեր ունի սլացիկ կազմվածքի համար պայքարում: Ստորև ներկայացվող աղյուսակից իմացեք, թե որքան հեղուկ է անհրաժեշտ հենց ձեզ:

 

 
Girl measuring her waist