Դերասանուհի Զառա Սահակյանի կարծիքով` Women’s Club-ի բեմին հայտնվում է հեռուստադիտողների համար դեռ անսովոր կերպարներով։ Դերասանուհու խոսքով` անգամ ամիսներ շարունակ եթերում լինելուց հետո շատերը չեն կարողանում իրեն ընկալել կերպարներից դուրս։ Այսպես է մեկնաբանում Զառան տարածված խոսակցությունները, թե ինքը փորձում է նմանակել Լիլի Մորտոյին։

Tert.am Life-ի հետ զրույցում Զառան անդրադարձել է սեքսուալ երևալու միտմանը, Լիլի Մորտոյին նմանակելու մեղադրանքներին, գռեհկության սահմանին ու բեմական ոճի փոփոխությանը։

«Մեկ-երկու տեղ ինքս էլ հանդիպել եմ Լիլիին նմանվելու վերաբերյալ մեկնաբանությունների, բայց չեմ կարող ասել, թե  ինչի հետ է դա կապված։ Ինձ և Լիլի Մորտոյին մաքսիմում մազերի գույնով է հնարավոր նմանեցնել։ Ես ոչ իմ կերտած կերպարներով եմ նմանակում Լիլիին, ոչ իմ խառնվածքով, ոչ էլ ուրիշ որևէ բանով։ Լիլի Մորտոյին նմանվելու միտում չունեմ, կարծում եմ` դա սիրուն էլ չի լինի։ Հնարավոր է` հագուստներն էլ երբեմն ինչ-որ դետալով նման լինեն, սակայն պատճառն այն է, որ Արայիկ Գաբաջյանը մեզ հետ շատ պրոֆեսիոնալ է աշխատում և մեր հագուստները սովորաբար նույն ոճի են լինում»,- ասաց Զառան։

Դերասանուհու խոսքով` հեռուստադիտողներն իրեն տարիներ շարունակ տեսել են այլ ոճում, իսկ Women’s Club-ի բացմանը նա հանդես է գալիս որպես Զառա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում