Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելում Դուբայում։ Նազենին Ինստագրամում հրապարակել է հանգստի լուսանկարներն ու կից պատմել, թե ինչպես է վայելում արևային օրերը, ինչ ուտեստներ է նախընտրում։ Նա նշել է, որ շատ է սիրում ասիական մշակույթն ու խոհանոցը: 

Անապատից հրապարակած լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Մազերիս մեջ ավազներ են, դարերից մնացած ու դարերով մնացած ավազներ: Ինչքան սերեր, դավեր ու կյանքեր են տեսել ավազահատիկները, փոշիացրել պատմությունն ու համբերատար սպասել հաջորդ էջին: Մազերիս մեջ փոշիացած այդ էջերն են` հույզերով, գուցե, լացերով ու էլի սերերով ավազները… պատմությունները… կյանքերը… Ատելությունն էլ, սերն էլ մի օր ավազ են դառնալու, փոշիանան, անցնեն… Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի, միայն սպիները կմնան` ի հիշատակ: Թե խելք ունես, ապրածդ ցավերից էլ օգուտ կքաղես, սպիներով «կկապես», կամրացնես սիրտդ ու կամքդ կկռես: Ժամանակն ավազների պես է, հա հոսում է մատներիդ արանքից. հաստատուն միակ ունեցվածքդ իմաստնությունդ է` թրծված արևների տակ ու ցավերի մեջ»։