Վաշինգթոնի  համալսարանի կենսաբանները հայտարարել են, որ յուղոտ մթերքների օգտագործման արդյունքում մարդը ավելորդ քաշ չի հավաքում։

Կենսաբանները փորձարկումը կատարել են մկների վրա, նրանք այնպես են մոդիֆիկացիայի ենթարկվել, որպեսզի Hh գենը ակտիվանա, երբ մկները դադարեն  հակաբիոտիկներ օգտագործեն, որոնք գիտնականները լցրել  նրանց  օգտագործվող ջրի մեջ։

 

Երկու ամսական մկները 16 շաբաթ կերել են  յուղոտ ուտելիքներ։  Մկների մի խմբի մոտից հանվել է  ըմպելի ջրի մեջ օգտագործվող  դոկսիցիկլին հակաբիոտիկը, իսկ մյուսինը՝ ոչ։

Փորձարկումից 8 շաբաթ հետո այն մկների մարմնի չափսերը, որոնք դոկսիցիկլին հակաբիոտիկ են օգտագործել ճարպը քիչ է եղել, քան մյուս խմբի մոտ:

Գիտնականները կարծում են, որ իրենց հետազոտությունների արդյունքում նրանք ցույց են տվել, որ մկների օրգանիզմում կա նյութափոխանակության ուղի, որի վրա  ապագայում կարելի է ազդեցություն ունենալ դեղերի միջոցով: Այսպիսով, անձը չի տառապի գիրությամբ, նույնիսկ եթե նրա սննդակարգը բաղկացած է ճարպեր պարունակող սննդամթերքներից։