Հայտնի ռեփեր Տիմատին, ով գտնվում է Երեւանում, տեսահոլովակ է նկարահանում։ Երգչին այսօր գրեթե ամբողջ օրն անցկացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որն աջակցում է երգչին տեսահոլովակը նկարահանելու գործում։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը հայտնեց, որ նկարահանումների ընթացքում օգտագործվել են նաեւ ուղղաթիռներ։ Ռեփերը լուսանկարվել է նաեւ «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի թոռների հետ, որոնք երգչի մեծ երկրպագուներն են։