Մեծ Բրիտանիայի գիտնականները կազմել են մթերքների մի ամբողջ շարք, որը կօգնի առավոտյան արթնանալ և առույգանալ: Սուրճին կարող է փոխարինել սովորական խմելու ջուրը: Օրգանիզմին կօգնի արթնանալ նաև շոկոլադը, կարմիր խնձորը, ընկույզը, ձուկը հավի միսը, վարսակի շիլան և կանաչ թեյը:

Գիտնականները վստահեցնում են՝ օրգանիզմին աշխուժություն հաղորդելու համար պետք է ոչ թե սուրճ, այլ համակցված նախաճաշ: