Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում շնորհավորել է հորը՝ ծննդյան կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է.

«Էսօր իմ ամենաթանկ, միակ ու հավերժ երիտասարդ ՀԱՅՐԻԿԻՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է) 
2018- ի մայիսին հիվանդանոցում էր… հիմա էս նկարում չգիտեմ էլ ես եմ բռնել նրան, թե բռնվել եմ, պինդ, որ հանկարծ բան չլինի նրան..ու, որ մենք «չընկնենք» անդունդը` առանց նրա… ծանր օրեր էին…


Հայրս) պայծառ ու գեղեցիկ բժշկուհիներն տեսավ միանգամից ճնշումն էլ ստաբիլացավ, սիրտն էլ: Տղամարդ է: Ջենթլմեն) 
Անգամ հիվանդանոցային այս հագուստով էնպես է իրեն զգում ասես կոստյում- տաբատ- ով և լաքից կոշիկներով է: 
Հայրս մեզ ազատություն է տվել ծնված օրվանից: 
Աղջկասեր է. մի օր ասաց « նույնիսկ իմ շունն է էգ»:  Իմ մանկությունն անցել է հորս հետ տարբեր գրքեր քննարկելով, մասիվի շենքի բակում ` «անկախ մայլի»բնակիչների կոնտրաստային իրականության մեջ հորս հետ բադմինտոն խաղալով(, որ երեխաների ձեռքերն ուժեղանան ըստ պապայի):) բակի տղաների հետ հավալա( որն ինձ մոտ չեր ստացվում , իսկ աղջիկների հետ ռեզին ու բոլորով գնդակով տոպկոցի խաղեր խաղալով: 
Հայրս, որն անգիր գիտի համաշխարհային օպերաների ու բալետների ծագումն ու առաջին նոտաներից ասում էր` որը որն է: 
Հայրս, որն էնքան կազմակերպված ու ձիգ է, որ նոր ենք հասկանում իր 78- լինելն ու զարմանում, որ սկսել է դանդաղ«վազել»)

Հայրս, ում մի օր հումորով ասացի, իսկ, եթե ընկերս սևամորթ լինի, ասաց ով ուզում է լինի, միայն թե սիրի ու պաշտի քեզ, ու լավ մարդ լինի: 
Հայրս, որ կոմունիստ ու բացարձակ աթեիստ լինելով հանդերձ` ապրում է իսկական քրիստոնավայել կյանքով, միայն թե ամեն անգամ հանուն մեզ է եկեղեցի գալիս: 
Աթեիստ է, բայց կնքված) Վազգեն 1- ինն է եղել կնքողը, երբ դեռ փոքր էր, միշտ հպարտությամբ է նշում: Խորագույն հարգանք ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ասում է`ՀՀ- ի գոյության երաշխիքն է: 
Հայրս, որը խոհանոցում շեդևրներ է ստեղծում ու հավաքների մեծ սիրահար է: 
Իմ խոսքին ականջ է դնում՛) ես իր բաժինն եմ ախր, 41- ում երրորդ դուստրն ունեցողն էլ ի՞նչ այլընտրանք ունի, ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼՈՒ))) Հայրս, որ Մայրիկիս հետ սիրում էր ճամփորդել, երբ երիտասարդ էին, որը փողոցում կարող էր 65 տարեկանում մարդ ծեծել` իր դստեր ու Կնոջ ներկայությամբ հայհոյելու համար և որը մեր ամեն չարածով անգամ հիանում է ու միշտ շնորհակալ է: «Ձեր Մայրն աշխարհի բեռն ուսերին էր ապրում»,- ասաց Մորս շիրիմին,« …ոչ ոք նրա տեղը չի կարող զբաղեցնել»: Երևի սիրում էր: 
Ծնունդդ շնորհավո՜ր, ՊԱՊ ՋԱՆ»: