Աղջիկ, որը մոտ 3 տարի առաջ որոշեց Ինստագրամում 200 հետևորդի համար հրապարակել իր ասմունքը, այսօր ավելի քան 840 հազար հետևորդ ունի, որոնք սպասում են իր ասմունքին ու հետևում գործունեությանը։ Ռուսաստանաբնակ Աննա Եղոյանը Երևանում պոեզիայի երեկո ունեցավ, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է Tert.am Life-ը։

Բեմելից առաջ Աննան հուզված էր։ Ասում է՝ եթե հուզմունք չլինի, ուրեմն ամեն բան կորած է։

«Սա հանրության առաջ ելույթ ունենալու վախ չէ, հաճելի հուզմունք է։Հայաստանում մարդիկ այնքան ուշադիր են լսում, որ էներգիայի մեծ ալիք ու ջերմություն եմ զգում, որը վստահություն է տալիս»,- ասաց Աննան, իսկ արդեն բեմում նկատեց, որ հանգիստ է զգում իրեն։ Նա շեշտեց, որ երեկոն առանձնահատուկ է, որովհետև հայրենիքում է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում