Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնում էր Ծաղկազարդը։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամուսնու` Նորայր Մանուկյանի հետ լուսանկար է հրապարակել եկեղեցուց։ Գարնանային լուսանկարներում երևում է Սիլվայի կլորիկացած փորիկը։

Երգչուհին հղիության 5–րդ ամսում է։ Ավելի վաղ նա անրդադարձել էր մայրանալուն և գրել.

«Ոչինչ չի կարող գեղեցկացնել կնոջն այնպես, ինչպես հղիությունը… աչքերում-ծով երջանկություն է, սրտում` մաքուր սեր, այտերին` առողջ կարմրաներկ, իսկ ներսում` փոքրիկ կյանք»։