Օրերս հայտնի դարձավ, որ Ալինա Մարտիրոսյանն ու Կարեն Արայանը բաժանվել են։ Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին հայտարարել էր անձամբ Կարեն Արայանը, Ալինան չէր մեկնաբանել լուրը։ Նա չէր էլ շտապում սոցցանցերում իր անվան կողքից հեռացնել Արայան ազգանունը։

Երեկ Կարենն ուղիղ եթեր է մտել Ֆեյսբուքով, որում ներկայացել է Ալինայի հետ ու հայտարարել, որ իրենք հաշտվել են։

«Առաջին անգամ չի, որ վիճում ենք։ Ինձ համար աննորմալ է այն ընտանիքը, որտեղ վեճեր չկան։ Դա թատրոն է, ոչ թե ընտանիք»,- ասել է նա ու հավելել, որ այս անգամ այնպես ստացվեց, որ պատմությունը հանրային դարձավ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իրենց ընկերներին աջակցության համար։