Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Մանկական ձայնը» նախագծի հերթական հաղորդման ժամանակ 13-ամյա Ռոբերտ Բագրատյանին հաջորդ փուլի ուղեգիր տվեց Բրունո Մարսի «Uptown Funk» ստեղծագործությունը։ Մենամարտեր փուլում նա ներկայացավ Սերգեյ Ֆիլինի եւ Իվանո Սոխնեւի հետ։ Իսկ նրանց մարզիչ Լոբոդան տղաներին ասել էր, որ պետք է «պարահրապարակը պայթեցնել»։