Բաղադրիչներ`

200 գ կաթնաշոռ
70 գ բանան
2 հատ կիվի
200 գ կեֆիր
70 գ սպիտակաձավարի փոշի
1 հավկիթ
35 գ մեղր
1 թեյի գդալ սոդա

Պատրաստումը`

Կաթնաշոռը, կեֆիրը, հավկիթը, սպիտակաձավարի փոշի, մեղրն ու սոդան խառնել, կիվին ու բանանը կտրատել՝ շրջանակներով , ավելացնել զանգվածին, կրկին խառնել, խմորը 40 րոպեով դնել 180 աստիճան տաքացված ջեռոցում: