Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում գրել է.

«Երբ ես ասում եմ «խոսք», հասկանում եմ Գործ: Այսօր մարդիկ շատ են «խոսում», խոսում են ինչից ասես, կարծիք են հայտնում անպայման նույնիսկ այն երևույթների մասին, որոնց տարրական ուսումնասիրությունն անգամ չունեն: 
Խոսքը միշտ թվում է դյուրին, բայց իմաստով ու գործողություն դարձող ԽՈՍՔԸ շատ բարդ, պատասխանատու և շատերին անհասանելի մի երևույթ է: 


Ազատ խոսքի իրավունքը հազարապատիկ պիտի պարտավորեցնի յուրաքանչյուրիս` մտածել ու կշռադատել յուրաքանչյուր խոսք, կարծիք կամ տեսակետ: Յուրաքանչյուր նեղ անձնային «կարծիք», որն արտահայտվում է սոցկայքերով, դառնում է Հանրային, իսկ հանրությունը բազում անհատներից է, որոնցից ամեն մեկն էլ իր հերթին Ի՛ր ձևով կարող է ընկալել այս կամ այն խոսքը: 
Կարճ ասած, իսկական խոսքը հեշտ չի ծնվում, ինչպես արդյունքը` այն ստեղծվում է բազմաթիվ ու հետևողական, ՄՏԱԾՎԱԾ գործողությունների հանրագումարում: 
Այնպես որ մտածել ու քննել է պետք ԱՌՀԱՍԱՐԱԿ աջ ու ահյակ քարկտիկի պես ամեն ինչի մասին ԽՈՍՔ ասելուց առաջ»: