Գերմանիայում բնակություն հաստատած հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարը,  ով պայքարում է արյան քաղցկեղի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատերն ասում են, թե հիվանդի տեսք չունեմ, այո, իսկ ով ասաց թե հիվանդ եմ: Իսկ բժշկական թղթերը դրոշակ դարձրած ձեռքումս չեմ շրջում: Ուզում եմ ապրել և վայելել Աստծով ինձ տրված ամեն մի օրը»:

Իսկ ավելի վաղ Անին գրել էր.

«Ես սիրում եմ ապրել` սիրել, գործել, զգալ, փորձարկել, խենթանալ, հավատալ, երազել, արարել, համարձակվել, պայքարել, ճախրել և կրկին սիրել…. ինչպես նաև կարծրատիպեր կոտրել»: