Մանկական հիվանդություններն անկանխատեսելի են: Բացարձակապես առողջ երեխան, որ դեռ մի քանի րոպե առաջ թռչկոտում ու վազվզում էր, անսպասելիորեն կրակի պես վառվում է: Իջեցնե՞լ ջերմությունը, թե՞ սպասել:

Տենդը գլխուղեղի համար ազդանշան է` ավելի շատ նյութեր արտադրել, որոնք օգնում են հաղթելու ինֆեկցիոն հիվանդություններին: Մանկական հիվանդությունների 80 տոկոսը սուր վիրուսային հիվանդություններ են: Այս վիրուսների ամենագլխավոր մրցակիցը` ինտերֆերոնը, հատուկ սպիտակուց է, որի մակարդակն ուղղակիորեն կախված է մարմնի ջերմաստիճանից: Այլ խոսքով, որքան ջերմաստիճանը բարձր է, այնքան ավելի շատ սեփական դեղամիջոցն է արտադրվում:

Ինչպես իջեցնել ջերմությունը

Շատերի մոտ ընդունված է` հենց տեսնում են ջերմությունը բարձր է, իսկույն մտածում են այն իջեցնելու մասին: Ջերմիջեցնող դեղամիջոցները օրգանիզմին հնարավորություն չեն տալիս կարճ ժամկետում հիվանդությանը հաղթելու:

childhood, healthcare and medicine concept – ill boy with flu at home

Հիշե՛ք ոսկե կանոնը. ջերմիջեցնող դեղամիջոց օգտագործելու ոսկե կանոնը ոչ թե ջերմությունն է, այլ երեխայի ընդհանուր վիճակը:

Որոշ երեխաներ 39 աստիճանում իրենց հիանալի են զգում, իսկ մյուսները նույնիսկ 37,5-ի դեպքում չեմ կարողանում անկողնուց ելնել: Յուրաքանչյուր երեխա իր սահմանն ունի, սակայն չարժի ռիսկի գնալ դրա փնտրտուքներում: Եթե ջերմությունը հասել է 39,5 աստիճանի, գործեք անհապաղ:

40 աստիճանի մոտ տենդի պաշտպանական ֆունկցիաները վերածվում են հակառակի` բարձրանում են նյութափոխանակությունը և թթվածնի օգտագործումը, ուժեղանում է հեղուկի կորուստը, լրացուցիչ բեռնվածություն է ստեղծվում սրտի ու թոքերի վրա:

Առանձնակի հսկողություն են պահանջում ջղաձգության համախտանիշով երեխաները: Եթե նախկինում բարձր ջերմության ֆոնին նկատվել են ջղաձգություններ, արդեն մինչև 38,5 աստիճան ջերմությունը բարձրանալիս պետք է գործածել դեղամիջոցներ: Սա վերաբերում է նաև մինչև 3 ամսական տարիքին:

Ինչ պետք է անել նախևառաջ

Ջերմության բարձրացման ժամանակ պետք է երեխայի համար պայմաններ ստեղծել, որոնցում նա կարող է առավելագույնս ջերմություն կորցնել: Դա հնարավոր է երկու ճանապարհով` քրտինքով կամ ներշնչվող օդը տաքացնելով:

Փորձեք սենյակում ստեղծել զով օդ (17-20 աստիճան), դրա հետ մեկտեղ երեխային ավելի տաք հագցրեք կամ ծածկեք լրացուցիչ ծածկոցով: Ապահովեք խմելու ռեժիմ (50-100 մլ երեխայի 1 կգ-ի հաշվով): Առանց այս կանոններին հետևելու` ապաքինումն ավելի կուշանա, իսկ բարդությունների զարգացման հավանականությունը կավելանա:

Ինչով իջեցնել

Գլխավորը` խուճապի չմատնվել, այլ համալիր միջոցներ կիրառել` առատ հեղուկ, օդի պարամետրեր, դեղամիջոցներ: Ընդ որում, առաջին երկու միջոցները նվազ արդյունավետ չեն, քան ցանկացած օշարակ կան դեղահաբ:

Ըստ ԱՀԿ-ի հանձնարարականի` երեխաների համար առաջինը պետք է ընտրել «Պարացետամոլ» և «Իբուպրոֆեն»: Տնային դեղարկղիկում երկուսն էլ պետք է լինեն, ցանկալի է` տարբեր ձևերով: Մինչև 6 տարեկան երեխաների համար` օշարակ կամ կամ ռեկտալ մոմիկ:

Օշարակն արդեն ազդում է 15-20 րոպեից, սակայն նրա բաղադրության մեջ բազմաթիվ քիմիական հավելումներ, բուրավետացուցիչներ կան: Մոմիկները` 40-50 րոպեից, սակայն ջերմիջեցնող ազդեցությունը երկար է պահպանվում: Դրանք անփոխարինելի են, երբ երեխան սրտխառնոց ունի կամ փսխում է, այն պետք է դնել կղելուց հետո` եթե հնարավոր է:

Դեղատանը «Պարացետամոլը» վաճառվում է նման պատրաստուկների տեսքով` «Պանադոլ», «Կալպոլ», «Էֆերալգան», «Դոֆալգան», «Մեկսալեն», «Դոլոմոլ», «Ցեֆեկոն»: «Իբուպրոֆենը» նվազ անվտանգ է, սակայն ավելի արդյունավետ: Նրա նմանակներն են` «Իբուֆենը», «Նուրոֆենը», «Բոֆենը», «Մարկոֆենը», «Մանկական Մոտրին»-ը, «Իբունորմ բեբի»-ն, «Բրուֆենը»: