Հաճախ կանանց մոտ ավելորդ քաշի պատճառը հորմոնային անհավասարակշռությունն է: Կնոջ օրգանիզմը գտնվում է չորս հորմոնների՝ էստրոգենի, ինսուլինի, կորտիզոլի և ադիպոնեկտինի իշխանության տակ: Երբ դրանցից մեկը շարքից դուրս է գալիս, գեղեցիկ սեռը բախվում է ավելորդ կիլոգրամներից ազատվելու անհնարինության խնդրին:

Էստրոգենի անհավասարակշռություն

Էստրոգենը պատասխանում է կնոջ գրավչության վրա (կլորավուն ազդրեր և կուրծք): Սակայն քչերին է հայտնի, որ նույնիսկ դաշտանադադարից հետո կնոջ ձվարանները շարունակում են այս հորմոնն արտադրել: Ուստի 40-ից հետո շատ կանանց մոտ էստրոգենի խտությունը գերազանցում է նորման: Հորմոնի մակարդակը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օրական ուտել 0,5 կգ թարմ բանջարեղեն: Բջջանյութը նպաստում է օրգանիզմից էստրոգենի դուրսբերմանը:

Ինսուլինի ավելցուկ

Քչերը գիտեն, որ ճարպային զանգվածի նույնիսկ մի փոքր ավելցուկի դեպքում ինսուլինի մակարդակը խախտվում է: Ի հետևանք՝ առաջանում են գլյուկոզի կարգավորման խնդիրներ. արյան մեջ շաքարի մակարդակը սկսում է բարձրանալ կամ կտրուկ նվազել: Իսկ ավելորդ կիլոգրամները միայն ավելանում են: Օրգանիզմից ինսուլինը դուրս բերելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ խմել մեկ բաժակ զտված ջուր՝ 2 ճաշի գդալ խնձորի քացախով:

 

Կորտիզոլի ավելցուկ

Այս հորմոնը մեր օրգանիզմն արտադրում է սթրեսային իրավիճակների հետևանքով: Կորտիզոլի բարձր մակարդակը դրդում է մեզ ավելի շատ սնունդ և, մասնավորապես, շաքար ընդունելու: Շատերն սկսում են չարաշահել արագ ածխաջրերը: Ի հետևանք՝ ճարպն սկսում է մաքուր վիճակով կուտակվել որովայնում, ազդրերին և կողերին: Կորտիզոլի բարձր մակարդակը նվազեցնելու համար նախևառաջ պետք է հրաժարվել սուրճից: Արդեն մեկ շաբաթից կնկատեք, որ անհամեմատ հանգիստ եք դարձել, իսկ ձեր քունը լավացել է:

Ադիպոնեկտինի պակաս

Ադիպոնեկտինը մեր օրգանիզմին ցույց է տալիս, որ պետք է անհապաղ այրել ճարպերը: Որոշ մարդկանց մոտ գենետիկորեն հակում կա այս հորմոնի քիչ քանակությամբ արտադրության: Նման անոմալիան հանգեցնում է ավելորդ կիլոգրամների կուտակման: Օրգանիզմում ադիպոնեկտինի պաշարները լրացնելու համար պետք է կանոնավորապես օգտագործել պիստակ:

Girl measuring her waist