Ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենահեշտ տարբերակներից մեկը մեկ շաբաթ շարունակ հնդկաձավարի շիլա ուտելն է: Այս դիետայի առանձնահատկությունն այն է, որ շիլան սովորական ձևով չի պատրաստվում, և 7 օրերի ընթացքում հնդկաձավարից բացի, այլ սննդամթերք չի կարելի օգտագործել:

Շիլան պատրաստվում է հետևյալ կերպ. երեկոյան հարկավոր է մեկ բաժակ չոր հնդկաձավարի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել, որ փափկի:  Աղ կամ կարագ հարկավոր չէ ավելացնել: Մյուս առավոտվանից  պատրաստի շիլան հարկավոր է ուտել ամբողջ օրվա ընթացքում, իսկ դիետան շարունակել այնքան ժամանակ, որքան հարկ եք գտնում:

Այս եղանակով մեկ օրում հնարավոր է նիհարել մեկ կիլոգրամով: