Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ կոչ արել որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։

Երեւանում արված լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին անգլերենով գրել է. «Ժամանակ անցկացրեք ձեր փոքրիկների հետ… Որքան հնարավոր է, շատ։ Չկա ավելի կարեւոր որեւէ բան, քան երեխաները»։ Նշենք, որ երգչուհու՝ վերջին շրջանի հրապարակումների մեծ մասը նվիրված է նրա դստերը։