Առավոտյան սուրճ խմելը շատերի օրվա անբաժանելի մասն է կազմում: Սակայն գիտեի՞ք արդյոք, որ սուրճ խմելիս հնարավոր է նաև այրել ավելորդ ճարպերն ու անցանկալի կիլոգրամները:

Healthylivingstyle կայքն առաջարկում է սուրճի բաղադրատոմս, որը կօգնի մեկ ամսվա ընթացքում ազատվել 5 կիլոգրամից, ի տարբերություն այն սուրճերի, որոնք անընդհատ գովազդվում են:

 

Բաղադրություն

  • 3/4 բաժակ կոկոս յուղ
  • 1գդ. կակաո
  • 1/2 բաժակ մեղր
  • 1գդալ դարչինի փոշի

Բաղադրիչները պատրաստեք երեկոյան: Պարզապես ամբողջը լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և ծածկեք: Առավոտյան ձեր սուրճին ավելացրեք 1-2գդալ այս խառնուրդից և խմեք, քանի դեռ տաք է:

Այս ըմպելիքը խթանում է նյութափոխանակությունն ու օգնում է ազատվել մի քանի կիլոգրամներից:

Բացի դա՝ սուրճը չափազանց համեղ է ստացվում: