Կիտրոնով  սուրճը  օգտակար է ցածր ճնշում ունեցող  մարդկանց, ինչպես նաև խրոնիկ միգրենով տառապող մարդկանց:

Կիտրոնով  սուրճը նաև օգտակար է  նրանց, ովքեր շատ են աշխատում, քիչ քնում  և ընդհանուր առմամբ պետք է նրանց ովքեր աշխուժության կարիք ունեն: Այն պետք է խմել առավոտյան շուտ` նախաճաշից  40-60 րոպե առաջ:

Նման սուրճը օգնում է արյան շրջանառությանը, օգնում է նյութափոխանակությանը և օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:  Այն նաև լավ է մրսածության դեպքում:

Այն օգնում է  նաև նրանց, ովքեր տառապում են ախորժակի բացակայությունից:  Սուրճը ստիպում է   ստամոքսին  ավելի շատ մարսողական հյութեր  արտադրել և այն պետք է խմել ուտելուց հետո և մի  շերտ կիտրոնի հետ:

Կիտրոնով սուրճը օգնում է բարելավել նյութափոխանակությումը և դուրս բերել տոքսինները, դրա չափավոր սպառումը բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի առողջությանը և արտաքին տեսքի վրա:

Ինչպես պատրաստել կիտրոնով սուրճ`

7 գրամ աղացած սուրճ

30 մլ ջուր

5 մլ կիտրոնի թարմ քամած հյութ

Ըստ ցանկության` շաքարավազ: