Օրերս դիտում էի Սարգիս Գրիգորյանի մասնակցությամբ «Չէին սպասումը»: Դերասանը ներկայացնում էր իր բնակարանը: Հաղորդման ընթացքում Սարգիսը նաև ասաց, որ մարտի 21-ին տեղի է ունենալու  նրա մասնակցությամբ  «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան: Սարգիսը տվյալ ֆիլմում նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր:  Այն, որ դերասանն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ցանկանում էր սեփական նախաձեռնությամբ հանդես գալ, գիտեն բոլոր նրանք, ովքեր հետևել են տարբեր ժամանակարջաններում տված նրա հարցազրույցներին, սակայն երբևէ չէի կարող պատկերացնել, որ այդ գաղափարն իրականացնելու համար Սարգիսը պետք է այդքան թանկ վճարեր, ընդ որում՝ բառիս բուն իմաստով: Ըստ ունեցած հավաստի տեղեկությունների (դերասանին մոտ կագնած աղբյուրների)՝ Սարգիս Գրիգորյանը «Ա.Կ.Ա.» ֆիլմի համար ստիպված է եղել վաճառել բնակարանը: Այդ նույն աղբյուրները պնդում են, որ դերասանը նախ ցանկացել է  բանկից վարկ վերցնել, սակայն հասկանալով, որ մասշտաբային ֆիլմի նկարահանումները վարկով չի կարող գլուխ բերել, ի վերջո, ստիպված է եղել վաճառել բնակարաններից մեկը: 

Ուշագրավն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում դերասանները ֆիլմի համար վաճառում են սեփական գույքը: Ժամանակին նման ռիսկային քայլի էր դիմել նաև Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Վերջինս հանուն «Սուպեր մամա» ֆիլմի՝ վաճառել էր բնակարանը, թեպետ հետագայում խոստովանել էր, որ ֆիլմի ռեկորդային հաջողության շնորհիվ կարողացել էր բնակարան ձեռք բերել:

Ավելին՝ այստեղ