«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է բոլորի ուշադրությունը հրավիրել իր կերպարների վրա։ Փարիզում կայացած Նորաձևության շաբաթին Քիմը ներկայացել է կիսաթափանցիկ զգեստով, որը քիչ բան է թողնում երևակայության համար: Այս մասին դրում է Daily Mail–ը։

Ռեալիթի շոուների 38-ամյա աստղը ի ցույց է դրել իր մարմինն ու ներքնազգեստը՝ հագնելով լեոպարդի գծանշումներով հագուստ։ Այսպիսով` Քիմը հերթական անգամ հայտնվել է երկրպագուների քննարկման կենտրոնում։

Եղանակային ոչ այնքան բարենպաստ պայմանների պատճառով աստղը կրել է նաև թավշյա վերարկու, որը, սակայն, չի խանգարել Քիմին ցուցադրել մարմինը՝ բոլոր բարեմասնություններով: