Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվել է ամուսնուց. գրում է super.ru-ն:

Կայքի փոխանցմամբ՝ վերջին ժամանակները Գոհարի երկրպագուները նկատել են, որ նրա սոցիալական էջերից սկսել են անհետանալ անուսնու՝ Վահիկ Մարտիրոսյանի հետ լուսանկարները: Բացի այդ, զույգն այլևս չի հետևում մեկը մյուսի պաշտոնական էջերին:

Աղբյուրը փորձել է կապ հաստատել դիմահարդարի հետ և մեկնաբանություն վերցնել նրանից.

«Ես դեռ պատրաստ չեմ և չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն անել»,- պատասխանել է Գոհարը: