Բաղադրիչներ

400 գ կաղամբ

200 գ գազար

500 գ հավի աղացած կրծքամիս

1 հավկիթ

կանաչի

աղ, համեմունքներ

Բանջարեղենն ու կանաչին շատ մանր կտրատել կամ քերել, ավելացնել հավկիթը, մի քանի րոպե շոգեխաշել, ապա ավելացնել միսը, խառնել: Ստացված ֆարշին կլորավուն կոտլետների ձև տալ, շարել կաղապարի վրա, 30-40 րոպեի չափ  եփել  200 աստիճան տաքացված ջեռոցում՝ նախապես ավելացնելով մի փոքր ձիթապտղի յուղ: