Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների մասին։

Մրցանակների հանձնման 76-րդ արարողությունը կկայանա հունվարի 7-ի գիշերը։ Այն կվարեն դերասաններ Էնդի Սեմբերգին եւ Սանդրա Օն:

Լավագույն դրամա անվանակագրում ներկայացված են «Սեւ հովազ», «Կլանի սեւ անդամը», «Բոհեմական ռապսոդիա», «Աստղը ծնվեց», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմերը։ Լավագույն ռեժիսոր մրցանակի համար կպայքարի նաեւ Բրդելի Կուպերը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներ անվանակարգում առաջադրված են Էմմա Սթոունը, Քլեր Ֆոյը, Ռեջինա Քինգը, Էմի Ադամսը, Ռեյչել Վայսը։

Լավագույն դրամատիկ դերասանուհի կոչման համար կպայքարեն Գլեն Քլոուզը, Նիկոլ Քիդմանը, Լեգի Գագան, Ռոզամունդ Փայքը, Մելիսա Մաքքարթնին։

Լավագույն դրամատիկ դերասան կարող են դառնալ Ուիլիեմ Դեֆոն, Բրեդլի Կուպերը, Լուկաս Հեջեսը, Ռամի Մալեքը, Ջոն Դեւիդ Վաշինգտոնը։