Որքան պետք է ուտել մեկ անգամ

Նիհարելու համար պարտադիր  չէ սահմանափակել իրեն և հրաժարվել  որոշ  սիրած մթերքներից: Առողջ  նիհարելու գաղտնիքը ուտելիքի այն քանակությունն է, որ դուք ուտում եք մեկ անգամ:

 

Guard Your Health գիտական հանդեսը  հրապարակել  է մի շարք ուսումնասիրություններ, որոնք վկայում են, որ վերջին շրջանում չափից ավելի  ուտելը սկսել է թափ հավաքել: Առաջարկում ենք պարզ մեթոդ, որ ձեզ ընդհանրապես հետ կվարժեցնի մեծ չափաբաժիններով ուտելուց:

Ձեռքի սննդակարգի 5 սկզբունք

Երկու իրար միացված  ափերով բուռը բանջարեղենի այն քանակությունն  է, որը պետք է ուտել օրվա ընթացքում:

Բռունցքի առջևի մասը ածխաջրերի օրական նորման է (բրինձ, այլ շիլաներ, մակարոնեղեն, հաց):

Բաց ափը, առանց մատները հաշվելու, ցույց է տալիս, թե մսի որ կտորը  պետք է ուտել օրվա ընթացքում:

Սեղմված  բռունցքը ծավալով պատասխանում է մրգերի  այն քանակությանը, որը  պետք է ուտել օրվա ընթացքում` ամուր  առողջություն ունենալու համար:

Ցուցամատի  վերին ֆալանգը`  կարագի և կենդանական ճարպերի  այն քանակությունը, որը  կարելի  է ուտել  օրվա ընթացքում առանց կազմվածքին վնասելու:

Այս գիտելիքներից օգտվելը  շատ  հեշտ  է: Բավական է հիշել, թե ինչ  տեսք ունի սննդի օրաբաժինը, և բաժանել այն 3 մասի` նախաճաշ, ճաշ և  ընթրիք:

Դուք կարող եք շարունակել ուտել այն, ինչ  կամենաք, և դրա հետ մեկտեղ նիհարել. պետք է ընդամենը նվազեցնել մեկ անգամ ուտելու չափաբաժինը: Սա օգտակար է ոչ միայն մարմինը տոնուսում պահպանելու և ավելորդ ճարպաշերտից ազատվելու համար: Սնվելու նման սկզբունքը դրական է ազդում նաև առողջական վիճակի  վրա:

Քանի որ երբ օրգանիզմին անհրաժեշտ չէ ավելորդ սնունդը մարսել, մենք աչքի առաջ երիտասարդանում ենք: