Նստակյաց աշխատանքն ու անկանոն սննդակարգը նպաստում են, որպեսզի  օրգանիզմում  ավելորդ ճարպ  գոյանա: Ճարպն արագ  կուտակվում է մանավանդ որովայնի շրջանում, և  կազմվածքը վերականգնելը բարդանում է:

Ներկայացվող  ըմպելիքը կօգնի 20 օրվա ընթացքում ձիգ որովայն ունենալ,  սակայն օրվա ընթացքում հարկավոր է նաև մի փոքր քայլել ու զերծ մնալ ճարպոտ  կերակրատեսակներից:

Հարկավոր է վերցնել մի կտոր կոճապղպեղի արմատ, մի կապ սպանախ և մեկ կիտրոն, ինչպես նաև մեկ բաժակ ջուր:

Կոճապղեղը հարկավոր է քերել, սպանախը՝ մանր կտրատել, իսկ կիտրոնի հյութն ամբողջությամբ քամել, որից հետո բլենդերի մեջ լցնել ջուրն ու մյուս բաղադրիչները, լավ հարել:

Ըմպելիքը հարկավոր է խմել նախաճաշից 30 րոպե առաջ՝ ամեն օր, 20 օր շարունակ: Արդյունքը տեսանելի կլինի կարճ ժամանակում: