Հարվարդի համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Դեւիդ Լյուդվիգի ղեկավարությամբ, հետազոտություններ անցկացնելով սթրեսի հորմոնների արտազատման եւ սնվելու ոճի միջեւ կապի թեմայով՝ հայտնել են այն մթերքի մասին, որը սթրեսը կատարելապես վերացնում է:

Փորձին մասնակցել են կամավորների երեք խմբեր: Մեկ ամիս նրանք նախաճաշին տարբեր մթերքներ են կերել: Առաջին խմբին կերակրել են ձվով, որոնք սպիտակուցի աղբյուր են, երկրորդին՝ բջջանյութով հարուստ վարսակաձավարի փաթիլներով, իսկ երրորդին արագ պատրաստվող վարսակաձավարով:

Փորձի վերջում ամենասթրեսակայուն էին առաջին խմբում ընդգրկված մարդիկ, որոնք նախաճաշին կերել էին մեկ կամ երկու ձու: Դեղնուցի մաքուր սպիտակուցը եւ միկրոտարրերի գամման արգելափակել են մակերիկամների կողմից սթրեսի հորմոնի՝ ադրենալինի կտրուկ արտազատումը: Օրվա ընթացքում սթրեսի հանդեպ առավել ընկալունակ էին նրանք, ովքեր առավոտյան կերել էին արագ պատրաստման վարսակաձավարի փաթիլներ: Բանն այն է, որ դրանք մեծացնում են գլիկեմիկ ինդեքսը, ինչն ազդում է շաքարի ներծծման արագության վրա: Նման փաթիլներից հետո արյան մեջ շաքարը նախ բարձրացել է, իսկ հետո կտրուկ ընկել: