Հաճախ կարևոր միջոցառումից կամ արձակուրդից առաջ կանայք բախվում են որովայնի և իրանի շրջանում ավելորդ սանտիմետրերի խնդրին: Այն ժամանակ, երբ տոնական զգեստը կարերից պատռվում է, իսկ լողազգեստը կիպ գրկում է ուռուցիկ որովայնը, չի խանգարի հիշել օրգանիզմն էքստեռն մաքրելու հնարավորության մասին:

Ներկայացնում ենք ճարպեր այրող ըմպելիքի բաղադրություն, որը մեկ շաբաթում կօգնի ազատվելու որովայնի և իրանի շրջանում ավելորդ սանտիմետրերից` իր հրաշագործ հատկության` օրգանիզմից թույներն ու խարամները դուրս բերելու ունակության շնորհիվ:

Իհարկե, առողջ սնունդը և ֆիզիկական բեռնվածությունը այդ 7 օրվա ընթացքում մեր լավագույն բարեկամներն են, իսկ թուրինջի կոկտեյլը միայն կարագացնի արդյունքը: Այն ճիշտ կիրառելու դեպքում կարող եք օրը կորցնել մինչև 1 սմ:

Բաղադրիչները

  • 150 մլ թուրինջի հյութ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 2 թեյի գդալ բնական խնձորի քացախ
  • 50 մլ չգազավորված ջուր

 

Պատրաստման եղանակը

Նախ` լուծեք մեղրը հյութի մեջ, ապա ավելացրեք ջուրն և խնձորի քացախը: Այս ըմպելիքը պետք է ընդունել օրը երկու անգամ` ընթրիքից ու ճաշից 15 րոպե առաջ:

Թուրինջի հյութը վաղուց օգտագործում են ավելորդ քաշի խնդիրները լուծելու համար: Այս ամբողջի պատճառը նրանց պարունակած ֆլավոնոիդներն են: Այս նյութերն օգնում են օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից, ճեղքում են ճարպերն ու պայքարում ցելյուլիտի դեմ:

Ճարպերն այրող կոկտեյլը պետք է զգուշորեն ընդունել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, ինչպես նաև սրացման փուլում մյուս հիվանդությունների ժամանակ: