Շատերն առավոտյան գլխացավեր են ունենում: Երբեմն այդ ցավերը հաղթահարելուն չեն օգնում ո՛չ մեկ գավաթ սուրճը կամ թեյը, ո՛չ ցավազրկող հաբերը: Առավոտյան գլխացավերը կարող են մի քանի պատճառ ունենալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Քիչ քնելը

Օրական ցանկալի է քնել 7-8 ժամից ոչ պակաս: Երբ քիչ եք քնում, օրգանիզմում մեծ քանակությամբ սթրեսի հորմոն է արտադրվում, սիրտն ավելի արագ է բաբախում, բարձրանում է զարկերակային ճնշումը, արդյունքում էլ առաջանում են առավոտյան գլխացավերը: Մյուս կողմից՝ առավոտյան գլխացավի պատճառ կարող է դառնալ նաեւ քնի ավելցուկը:

Ալկոհոլ

Եթե քնելուց առաջ մեծ քանակությամբ ալկոհոլ եք օգտագործում, առավոտյան, ամենայն հավանակությամբ, գլխացավ կունենաք: Ալկոհոլային խմիչքները ջրազրկում են օրգանիզմը, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի ուղեղ եւ գլխացավի պատճառ դառնում:

Դեպրեսիա

Դեպրեսիայի հետ կապված գլխացավ կարող է առաջանալ օրվա ցանկացած պահ, բայց հաճախ այն սկսվում է առավոտյան: Դեպրեսիան խաթարում է քնի որակը՝ նվազեցնելով դրա տեւողությունը կամ, հակառակը, ավելացնելով: Ցանկացած դեպքում, դա գլխացավի պատճառ է դառնում:

Կոֆեին

Եթե չափազանց շատ սուրճ եք խմում եւ հարկ եղած ժամին չեք պառկում քնելու, առավոտյան կարող եք գլխացավ ունենալ